Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության ժողովը
16.02.2016
2016թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության ժողովը՝ 2015թ-ի կատարած աշխատանքների և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:
Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ.Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության նախագահ Սահակ Համբարձումյանը, ով ներկայացրեց 2015թ-ի գործունեությունը: Անդրադարձավ 2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներին: Ժողովի մասնակիցների կողմից հարց բարձրացվեց Մեղրու տարածաշրջանի ոռոգման ջրերի հետ կապված խնդրի մասին: Առաջարկվեց հարցը բարձրացնել ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության ժողովի քննարկմանը:
Հաշվետվություն են ներկայացրել նաև կանանց և երտասարդական խորհուրդները, կատարված միջոցառումների մանրամասն նկարագրով, որը ևս հավանության է արժանացել և դրական է գնահատվել խորհրդի անդամների կողմից:
Նիստի ընթացքում ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ.Սարգսյանը տեղեկատվություն է տվել ներկա քաղաքական իրողություններին վերաբերող և հանրության կողմից կարևորվող մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ եղավ նաև ՛՛Սահմանադրության փոփոխությունների կենսագործման՛՛ վերաբերյալ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:
Նիստի ընթացքում ՀՀԿ Նախագահի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք կուսակցականներ:
Շրջանային կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության 2015թ-ի կատարած աշխատանքները գնահատել դրական:
Քվեարկությամբ միաձայն հաստատվեց 2016թ-ի ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության աշխատանքային ծրագիրը: