Լուրեր
Տեցի է ունեցել ՀՀԿ Կենտրոն ՏԿ Մաշտոց 10 սկզբնական կազմակերպության ժողովը
15.02.2016
2016թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության Մաշտոց 10 սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:
Ժողովին մասնակցել է նաև «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար՝ Արա Սադոյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ Մաշտոց 10 սկզբնական կազմակերպության նախագահ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց 2015 թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, որտեղ նշվեց սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին և կուսակցական աշխատանքներին:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև 2016 կատարվելիք աշխատանքները: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ, միաձայն որոշում կայացվեց Մաշտոց 10 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար և հաստատել 2016թ. աշխատանքային ծրագիրը: