Լուրեր
Տեղի է ունեցավ ՀՀԿ Աջափնյակ ՏԿ «Աջափնյակ 1» սկզբնական կազմակերպության ժողովը:
15.02.2016
2016թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության «Աջափնյակ 1» սկզբնական կազմակերպության 2015թ. ժողովը:
Օրակարգում ներառված էին 2015թ. կատարված աշխատանքների ամփոփ վերլուծությունը և 2016թ.կատարվելիք աշխատանքների ծրագիրը:
Ժողովին ներկա էր Աջափնյակ տարածքային կազմակերպության նախագահի տեղակալ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Գալուստ Խարբությանը, ով նշեց սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին և կուսակցական աշխատանքներին:
Ժողովի ընթացքում եղավ հարց ու պատասխան, քվեարկության միջոցով որոշվեց «Աջափնյակ 1» սկզբնական կազմակերպության 2015թ. աշխատանքային գործունեությունը գնահատել բավարար, այնուհետև քննարկվեց ու հաստատվեց 2016թ. աշխատանքային ծրագիրը: