Լուրեր

Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները պահպանում են ազգային և եկեղեցական սովորույթները

14.02.2016

 

Փետրվարի 13-ին, ըստ ազգային և եկեղեցական սովորույթի Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը(հայտնի է նաև Տրնդեզ և Տիրոջն ընդառաջ անուններով), որը հայ ընտանիքների, նորապսակների տոնն է:

Այս տարի Տյառնընդառաջը տոնեցին նաև Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու բակում հավաքված վանաձորցիները:

Եկեղեցում մատուցված սուրբ պատարագից հետո նորապսակները ցատկեցին եկեղեցու բակում վառված խորհրդանշական խարույկի վրայով, որին հաջորդեցին ազգային պարերը` հավաքված երիտասարդների կատարմամբ:

Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամները:
Երիտասարդները նորապսակներին բաժանեցին տոնը խորհրդանշող աղանձով և բարեմաղթանքներով պատրաստված տարոսիկներ` դարձնելով օրն էլ ավելի հիշարժան ու հաճելի:
Երիտասարդ ընտանիքը յուրաքանչյուր ազգի և պետության հիմքն է, և ՀՀԿ Երիտասարդական կազմակերությունը մշտապես կանգնած է հայ ընտանիքի կողքին:

← Վերադառնալ ցուցակին