Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գետահովիտի սկզբնական կազմակերպության ժողովը

12.02.2016

 2016թ-ի փետրվարի 12-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գետահովիտի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը 2015թ-ի կատարած աշխատանքների և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Առաքելյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկան Գետահովիտի սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանը, որը նշեց սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը 2015թ-ի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, այնպես էլ կուսակցական աշխատանքների պատշաճ կատարմանը:


Ժողովի ընթացքում ներկայացվեց նաև 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:
Ժողովի մասնակիցները 2015թ-ի կատարած աշխատանքները գնահատեցին բավարար: Քննարկվեց ու հաստատվեց նաև 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին