Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Աղավնավանքի Ս/Կ ժողովը
10.02.2016
2016թ-ի փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Աղավնավանքի Ս/Կ ժողովը 2015թ-ի կատարած աշխատանքների և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:
Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Վարդան Գրիգորյանը, ով ներկայացրեց 2015թ-ի գործունեությունը լուծված հիմախնդիրների և 2016թ-ի իրականացվելիք ծրագրերի, անդրադարձավ 2015թ-ի մայիսի 17 տեղական հանրաքվեի արդյունքներին, 2016թ-ի փետրվարի 14 կայանալիք Դիլիջանի համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին, քանի որ Աղավնավանքը ըստ հանրաքվեի ընդգրկված է Դիլիջանի համայնքում:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց Աղավնավանքի սկզբնական կազմակերպության 2015թ-ի կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Քվեարկությամբ միաձայն հաստատվեց 2016թ-ի ս/կ աշխատանքային ծրագիրը: