Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Հովքի Ս/Կ ժողովը

10.02.2016

 2016թ-ի փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Հովքի Ս/Կ ժողովը 2015թ-ի կատարած աշխատանքների և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:

Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության կազմակերպչական հանձնախմբի նախագահ Մ.Մխիթարյանը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Աշոտ Նաղդալյանը, ով ներկայացրեց 2015թ-ի գործունեությունը անդրադարձավ լուծված հիմախնդիրներին և 2016թ-ին իրականացվելիք ծրագրերին, 2015թ-ի մայիսի 17 տեղական հանրաքվեի արդյունքներին, 2016թ-ի փետրվարի 14 կայանալիք Դիլիջանի համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին, քանի որ  Հովքը ըստ հանրաքվեի արդյունքների ընդգրկված է Դիլիջանի համայնքում:

Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկությամբ միաձայն որոշեցին Հովքի սկզբնական կազմակերպության 2015թ-ի կատարած աշխատանքները գնահատել բավարար:

Քվեարկությամբ միաձայն հաստատվեց ս/կ 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին