Լուրեր

Տեղի են ունեցան ՀՀԿ Եղեգնաձորի ՇԿ Եղեգնաձոր թիվ 1, թիվ 2 և թիվ 3 ՍԿ ժողովները

10.02.2016

2016թ. փետրվարի 9 – ին և 10-ին տեղի ունեցան ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության Եղեգնաձոր թիվ 1, Եղեգնաձոր թիվ 2 և Եղեգնաձոր թիվ 3 սկզբնական կազմակերպությունների ժողովները 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Եղեգնաձորի Շ/Կ նախագահ Մամիկոն Սարդարյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկան Եղեգնաձոր թիվ 1, Եղեգնաձոր թիվ 2 և Եղեգնաձոր թիվ 3 սկզբնական կազմակերպությունների նախագահներ Գագիկ Ղազարյանը ,Վահիկ Գրիգորյանը և Հայկ Իսախանյանը, որոնք նշեցին սկզբնական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը, ինչպես 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, այնպես էլ կուսակցական աշխատանքների պատշաճ կատարմանը:


Ժողովի ընթացքում ներկայացվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:
Ժողովի մասնակիցները 2015թ. կատարած աշխատանքները գնահատեցին բավարար: Քննարկվեց ու հաստատվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը: 

← Վերադառնալ ցուցակին