Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Վազաշենի ՍԿ ժողովը

09.02.2016

  2016թ. փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Վազաշենի սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև

կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:
Ժողովին մասնակցում էին նաև ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը և Իջևանի շրջանային խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ Վազաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Լորիկ Բադիրյանը, որը նշեց սկզբնական կազմակերպության 2015 թ-անի գործունեության, 2015թ. աշխատանքային և միջոցառումների իրականացված ծրագրերի մասին:Ներկայացվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:
Ժողովի մասնակիցները Վազաշենի սկզբնական կազմակերպության 2015թ.կատարած աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար: Հաստատվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին