Լուրեր

Տեղի են ունեցել ՀՀԿ Բերդի ՇԿ Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 ՍԿ ժողովները

09.02.2016

2016թ. փետրվարի 9 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:

Ժողովին մասնակցում է նաև ՀՀԿ ԲՇԽ նախագահի տեղակալ Սամվել Հովսեփյանը:

Հաշվետու զեկույցով հանդես եկան Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 սկզբնական կազմակերպությունների նախագահներ Յուրա Զարգարյանը և Գագիկ Դալլաքյանը , որոնք նշեցին սկզբնական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը, ինչպես 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, այնպես էլ կուսակցական աշխատանքների պատշաճ կատարմանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:

Ժողովի մասնակիցները ամփոփեցին Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 Ս/Կ - ների 2015թ.կատարած աշխատանքները և միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար: Քննարկվեց ու հաստատվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին