Լուրեր

Տեղի են ունեցել ՀՀԿ Հայրենիք 1 շրջանային կազմակերպության թիվ 6, 8, 9 և 10 Ս/Կ ժողովները

08.02.2016

2016թ. փետրվարի 2-ին, 5-ին 6-ին և 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ Հայրենիք 1 շրջանային կազմակերպության թիվ 6, 8, 9 և 10 Ս/Կ ժողովները` 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։

Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Մարտին Շարբաթյան, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպիչ Արայիկ Գալստյան և Հայրենիք 1 շրջանային կազմակերպության նախագահ Լենա Լևոնյանը:


Ժողովին հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահներ Վարդան Մարգարյանը, Արմեն Վարդանյանը, Արմեն Հակոբյանը և Արմեն Մարգարյանը, որոնք նշեցին 2015թ. սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:


Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 6, 8, 9 և 10 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:


Ժողովի ընթացքում քննարկվեց նաև 2016թ ՀՀԿ Հայրենիք 1 կազմակերպության թիվ 6, 8, 9 և 10 Ս/Կ կատարվելիք միջոցառումների ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին