Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության Գետափի Ս/Կ ժողովը
08.02.2016
2016թ. փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության Գետափի Ս/Կ ժողովը` 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։
Ժողովին մասնակցում էին նաև ՀՀԿ Վայոց ձորի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Հազարապետ Նազարյանը, ՀՀԿ Եղեգնաձորի Շ/Կ նախագահ Մամիկոն Սարդարյանը:
Ժողովին հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Ալոյանը`ներկայացնելով կատարված աշխատանքները և կարևորելով 2015թ. սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց Գետափի սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել լավ:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև 2016թ ՀՀԿ Գետափի Ս/Կ կատարվելիք միջոցառումների ծրագիրը: