Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի ՇԿ Չինարիի ՍԿ ժողով
04.02.2016
2016թ. փետրվարի 4 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Չինարիի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:
Ժողովին մասնակցում է նաև ՀՀԿ ԲՇԽ նախագահի տեղակալ Սամվել Հովսեփյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ Չինարիի սկզբնական կազմակերպության նախագահ Սամվել Սաղոյանը , ով նշեց սկզբնական կազմակեպության ակտիվ մասնակցությունը, ինչպես 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջացառումներին, այնպես էլ կուսակցական աշխատանքների պատշաճ կատարմանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:
Չինարիի սկզբնական կազմակեպության ժողովի մասնակիցները ամփոփեցին Ս/Կ 2015թ.կատարած աշխատանքները և միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար: Քննարկվեց ու հաստատվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը: