Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակեպության թիվ 20 ՍԿ ժողովը
04.02.2016
2016թ. փետրվարի 4 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Գեորգի Գաբրիելյանը , ով նշեց սկզբնական կազմակեպության ակտիվ մասնակցությունը, հատկապես Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներին և դեկտեմբերի 7-ին կայացած Սահմանադրական հանրաքվեին, այնպես էլ 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջացառումներին:
Ժողովի ընթացքում քննարկվեց ու հաստատվեց 2016թ. աշխատանքային ծրագիրը, որտեղ առանձնապես կարևորվեց բնակչության շրջանում տարվող գաղափարական և քարոզչականաշխատանքները: