Լուրեր

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ նախաձեռնությամբ հերոսացած հայորդիներին նվիրված ցայտաղբյուր է բացվել

01.02.2016

Օրերս Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ շուրջ 500 նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:
Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Հայոց բանակի օրվա շրջանակներում երդման արարողությունից հետո կազմակերպվեց համերգային ծրագիր, ՀՀԿ-ական երիտասարդները ռազմահայրենասիրական կատարումներով ոգևորեցին ներկաներին: Նորակոչիկներին ողջունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ միջնորդությամբ գնդապետ Վ. Ասատրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած 2 զորակոչիկի տրամադրեց հնգօրյա և յոթօրյա արձակուրդ:

Ծրագրի 2-րդ մասը կայացավ փետրվարի 1-ին Արմավիրի N զորամասում, որի ընթացքում տեղի ունեցավ զորամասի բակում կառուցված ցայտաղբյուրի բացման արարողությունը: Հատկանշական է այն փաստը, որ ցայտաղբյուրի մոտ տեղադրված են հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսաբար նահատակված արմավիրցի հայորդիների նկարները, և ըստ այդմ ամեն ոք ցայտաղբյուրից ծարավը հագեցնելիս կխոնարհվի հայրենիքի հերոսների առաջ:

Ցայտաղբյուրի բացման արարողությանը ներկա էին նաև հերոսաբար զոհված զինծառայողներ Արարատ Խանոյանի, Գոռ Գրիգորյանի և Սարգիս Մովսիսյանի ծնողներն ու հարազատները:
 

← Վերադառնալ ցուցակին