Լուրեր
Տեղի են ունեցել ՀՀԿ Ս.Տարոնց շրջանային կազմակերպության թիվ 14 և 16 Ս/Կ ժողովները
30.01.2016
2016թ. հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ս.Տարոնց շրջանային կազմակերպության թիվ 14 և 16 Ս/Կ ժողովը` 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։ Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Մարտին Շարբաթյան, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպիչ Արայիկ Գալստյան և Ս.Տարոնց շրջանային կազմակերպության նախագահ Գրիգոր Թադևոսյանը:
Ժողովին հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահներ Արմեն Մելոյանը և Սամվել Մելոյանը, որոնք նշեցին 2015թ. սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 14 և 16 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև 2016թ ՀՀԿ Ս.Տարոնց կազմակերպության թիվ 14 և 16 Ս/Կ կատարվելիք միջոցառումների ծրագիրը: