Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ժողովը
29.01.2016
2016թ-ի հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ժողովը 2015թ-ի կատարած աշխատանքների ր 2016թ-ին կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:
Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Գրիգոր Նազինյանը, ով հատկապես նշեց 2015թ-ին սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 7 սկզբնական կազմակերպության 2015թ-ի կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Ժողովի ընթացքում ընդունվեց 2016թ-ին Իջևանի շրջանային կազմակերպության թիվ 7 Ս/Կ ծրագիրը: