Լուրեր

ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇԿ <<ԿԵՆՏՐՈՆ>> ԵՎ <<ՄԻԿՐՈՇՐՋԱՆ 2>> ՍԿ ՆԻՍՏԵՐԸ

29.01.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրական դրույթներին համապատասխան կայացել են ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության <<Կենտրոն>> և <<Միկրոշրջան 2>> սկզբնական կազմակերպությունների նիստերը:


Նիստերի օրակարգում ընդգրկված են եղել Սկզբնական կազմակերպությունների կողմից 2015 թվականին կատարված աշխատանքների ամփոփման և տարեկան հաշվետվության մասին, ինչպես նաև կազմակերպությունների 2016 թվականի անելիքներին և տարեկան աշխատանքային ծրագրին վերաբերող ու կուսակցական կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս:


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ սկզբնական կազմակերպությունների նախագահները ներկայացրել է իրենց կողմից ղեկավարվող կառույցների 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները և անդրադարձ կատարել նախորդ տարում իրականացված կարևորագույն կուսակցական նախաձեռնություններին:


Նրանք ընդգծել են, որ ապահովվել է սկզբնական կազմակերպություների պատշաճ մասնակցությունը կուսակցական բոլոր միջոցառումներին, կառույցներն ընդգրկվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ շրջանային կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումներին:


Ըստ հաշվետվության սկզբնական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեին:


Նիստի ընթացքում կուսակցականներին է ներկայացվել նաև կազմակերպության 2016 թվականի աշխատանքային ծրագիրը:


Հիշյալ սկզբնական կազմակերպությունների անդամների միաձայն կողմ քվեարկությամբ 2015 թվականի հաշվետվությունը գնահատվել է դրական և հավանություն է տրվել 2016 թվականի աշխատանքային ծրագրին:
Նիստի ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակություն և նոր նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկումներ:

← Վերադառնալ ցուցակին