Լուրեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՇԿ <<ԹԻՎ 7>> ՍԿ ՆԻՍՏԸ

29.01.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրական դրույթներին համապատասխան կայացել է ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության <<Թիվ 7>> սկզբնական կազմակերպության նիստը:


Նիստի օրակարգում ընդգրկված են եղել Սկզբնական կազմակերպության կողմից 2015 թվականին կատարված աշխատանքների ամփոփման և տարեկան հաշվետվության մասին, ինչպես նաև կազմակերպության 2016 թվականի անելիքներին և տարեկան աշխատանքային ծրագրին վերաբերող և կուսակցական կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս:


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության <<Թիվ 7>> սկզբնական կազմակերպության նախագահը ներկայացրել է կառույցի կողմից 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները և անդրադարձ կատարել նախոր տարում իրականացված կարևորագույն կուսակցական նախաձեռնություններին:
Ըստ հաշվետվության սկզբնական կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ՀՀ Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեին:


Նիստի ընթացքում կուսակցականներին է ներկայացվել նաև կազմակերպության 2016 թվականի աշխատանքային ծրագիրը:


<<Թիվ 7>> սկզբնական կազմակերպության անդամների միաձայն կողմ քվեարկությամբ 2015 թվականի հաշվետվությունը գնահատվել է դրական և հավանություն է տրվել 2016 թվականի աշխատանքային ծրագրին:


ՍԿ նախագահն ընդգծել է նաև, որ ապահովվել է սկզբնական կազմակերպության պատշաճ մասնակցությունը կուսկացական բոլոր միջոցառումներին, կառույցն ընդգրկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ շրջանային կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումներին:


Նիստի ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակություն և նոր նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկումներ:

← Վերադառնալ ցուցակին