Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Աէրացի-Չարբախ շրջանային կազմակերպության թիվ 7 Ս/Կ ժողովը

29.01.2016

 2016թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Աէրացի-Չարբախ շրջանային կազմակերպության թիվ 7 Ս/Կ ժողովը` 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։ Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Մարտին Շարբաթյան, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպիչ Արայիկ Գալստյան և Աէրացիա-Չարբախ շրջանային կազմակերպության նախագահ Հայրապետ Հայրապետյանը:
Ժողովին հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահներ Մարտին Բաբայանը, ով նշեց 2015թ. սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 7 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև 2016թ ՀՀԿ Աէրացիա-Չարբախ կազմակերպության թիվ 7 Ս/Կ կատարվելիք միջոցառումների ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին