Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության Մետաքս 5 ՍԿ հաշվետու ժողովը

27.01.2016

2016թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության Մետաքս 5 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:

Ժողովին մասնակցում է նաև ՀՀԿ Կենրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ Մետաքս 5 սկզբնական կազմակերպության նախագահ Արտաշես Ասոյանը: Նա ներկայացրեց 2015 թվականի կատարված աշխատանքների հաշվետվությունը, որում նշվեց սկզբնական կազմակեպության ակտիվ մասնակցությունը 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին և կուսակցական աշխատանքներին:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև 2016թ. կատարվելիք աշխատանքները:
Սկզբնական կազմակեպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ, միաձայն որոշում կայացվեց Մետաքս 5 սկզբնական կազմակերպության 2015թ.կատարած աշխատանքները գնահատել բավարար և հաստատել 2016թ. աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին