Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Էրեբունու ՏԿ թիվ 15 ՍԿ ժողովը

27.01.2016

 2016թ. հունվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության թիվ 15 սկզբնական կուսակցական կազմակերպության հաշվետու ժողովը, օրակարգում՝ 2015թ. կատարած աշխատանքներ և 2016թ. նախատեսվող աշխատանքներ: Ժողովին ներկա էր նաև ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության անդամ Լևոն Քոչինյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության թիվ 15 սկզբնական կուսակցական կազմակերպության նախագահ Նունե Մանուկյանը: Նա ներկայացրեց 2015 թվականի կատարված աշխատանքների հաշվետվությունը, որում նշվեց սկզբնական կուսակցական կազմակեպության ակտիվ մասնակցությունը 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին և կուսակցական աշխատանքներին:


ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության թիվ 15 սկզբնական կուսակցական կազմակերպության ժողովի ընթացքում քննարկվեցին նաև 2016թ. նախատեսվող աշխատանքները: Զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության թիվ 15 սկզբնական կուսակցական կազմակերպության նախագահի տեղակալ Աննա Մինասյանը:


Սկզբնական կազմակեպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության թիվ 15 սկզբնական կուսակցական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար և հաստատել 2016թ. աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին