Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի Պառավաքարի ՍԿ–ի ժողովը

26.01.2016

2016թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Պառավաքարի սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:


Ժողովին մասնակցում է նաև ՀՀԿ ԲՇԽ նախագահի տեղակալՍամվել Հովսեփյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ Պառավաքարի սկզբնական կազմակերպության նախագահ Ռոլանդ Մարգարյանը, ով նշեց սկզբնական կազմակեպության ակտիվ մասնակցությունը 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջացառումներին և կուսակցական աշխատանքների կազմակերպմանը:


Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև 2016թ. կատարվելիք աշխատանքները:
Սկզբնական կազմակեպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ, միաձայն որոշում կայացվեց Պառավաքարի Ս/Կ 2015թ.կատարած աշխատանքները գնահատել բավարար և հաստատել 2016թ. աշխատանքային ծրագիրը:
 

← Վերադառնալ ցուցակին