Լուրեր

Բուդապեշտում ամփոփվեց <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագիրը ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ

24.01.2016

Հունվարի 19-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի(RSI) կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի եզրափակիչ փուլը, որին, ինչպես և 2015 թ.-ի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված նախորդ փուլերին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:

Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը:

Հիշեցնենք, որ <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>>-ը դասընթացների շարք է, որը բաղկացած է 3 փուլից:
Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին:

Ծրագրի 3-րդ փուլը մեկնարկեց <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի(RSI) գործադիր տնօրեն Գաբոռ Բերզելիի և RSI ծրագրերի և սույն դասընթացների ղեկավար Վիոլետտա Հորվաթի հետ հանդիպումով:

Մեկնարկին հաջորդեցին քննարկումներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերի, ֆինանսական ճգնաժամերի, գլոբալիզացիայի և դրա ազդեցության, տարածաշրջանային և լոկալ տնտեսական քաղաքականությունների, մրցակցության հիմնախնդիրների, կրթության, առողջապահական համակարգի և զբաղվածության խնդիրների վերաբերյալ: Քննարկումներն ուղեկցվեցին նաև բարձրագույն կրթության հետ կապված բարեփոխումներին և առողջապահական համակարգերին վերաբերող գործնական աշխատանքներով:

Ծրագիրն ավարտվեց 3 փուլերի ամփոփմամբ ու գնահատմամբ և մասնակից երիտասարդներին վկայագրերի հանձնմամբ:

← Վերադառնալ ցուցակին