Լուրեր
ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ՆՈՐ ՀԱՃՆ 1, 2, 3 ԵՎ ՄՐԳԱՇԵՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԸ
22.01.2016
Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրական դրույթներին համապատասխան կայացել են ՀՀԿ Նոր Հաճնի շրջանային կազմակերպության Նոր Հաճն 1,2, 3 և Մրգաշեն սկզբնական կազմակերպությունների նիստերը:
Նիստերի օրակարգում ընդգրկված են եղել սկզբնական կազմակերպությունների կողմից 2015 թվականին կատարված աշխատանքների ամփոփման և տարեկան հաշվետվությունների մասին, ինչպես նաև կազմակերպության 2016 թվականի անելիքներին և տարեկան աշխատանքային ծրագրին վերաբերող և կուսակցական կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում կազմակերպության նախագահները ներկայացրել են կառույցների կողմից 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները և անդրադարձ կատարել նախորդ տարում իրականացված կարևորագույն կուսակցական նախաձեռնություններին:
ՍԿ նախագահներն ընդգծել է, որ ապահովվել են սկզբնական կազմակերպությունների պատշաճ մասնակցությունը կուսկացական բոլոր միջոցառումներին, կատարել իրենց առջև դրված կուսակցական հանձնարարականներն ու կուսակցական կազմակերպության գործառույթները:
Նիստի ընթացքում կուսակցականներին է ներկայացվել նաև Նոր Հաճն 1,2, 3 և Մրգաշեն սկզբնական կազմակերպությունների 2016 թվականի աշխատանքային ծրագրերը:
Հիշյալ սկզբնական կազմակերպությունների անդամների միաձայն կողմ քվեարկությամբ 2015 թվականի հաշվետվությունները գնահատվել են դրական և հավանություն է տրվել 2016 թվականի աշխատանքային ծրագրերին:
Նիստերի ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակություն և նոր նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկումներ: