Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Ներքին Շենգավիթ 1 շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ժողովը
21.01.2016
2016թ. հունվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ներքին Շենգավիթ 1 շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ժողովը` 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։ Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան խորհրդի նախագահի տեղակալ Արայիկ Աբրահամյանը և Ներքին Շենգավիթ 1 շրջանային կազմակերպության նախագահ Հակոբ Խաչատրյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Գրիգոր Խաչատրյանը, ով հատկապես նշեց 2015թ. սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 1 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Ժողովի ընթացքում քննարկվեց նաև 2016թ ՀՀԿ Ներքին Շենգավիթ 1 շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ կատարվելիք միջոցառումների ծրագիրը: