Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ժողովը

20.01.2016

2016թ. հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը:

Հաշվետու զեկուցումով հանդես եկավ թիվ 1 սկզբնական կազմակերպության նախագահ Կարեն Մկրտչյանը, որը ներկայացրեց 2015թ. սկզբնական կազմակերպության աշխատանքները, մասնավորապես՝ սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:

Ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 1 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:

← Վերադառնալ ցուցակին