Լուրեր
Կայացավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ժողովը
20.01.2016
2016թ. հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ժողովը 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։ Ժողովին մասնակցում էր Բերդի շրջանային կազմակերպության նախագահ Հարություն Մանուչարյանը:
Հաշվետու զեկուցումով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Արամ Հարությունյանը, ով հատկապես նշեց 2015թ. սկզբնական կազմակերպության ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:
Սկզբնական կազմակերպությունների ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 1 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Ժողովի ընթացքում ընդունվեց 2016թ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության թիվ 1 Ս/Կ ծրագիրը: