Լուրեր
Կայացան ՀՀԿ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 1, 2, 3 Ս/Կ ժողովները
19.01.2016
2016թ. հունվարի 18-ին տեղի ունեցան ՀՀԿ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ 1, 2, 3 սկզբնական կազմակերպությունների ժողովները՝ սկզբնական կազմակերպությունների 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։
Հաշվետու զեկուցումներով հանդես եկան սկզբնական կազմակերպությունների նախագահներ Գևորգ Ավետիսյանը, Ռադիկ Խամոյանը, Լևոն Մազմանյանը, ովքեր հատկապես նշեցին 2015թ. սկզբնական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյակի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի կազմակերպման աշխատանքներին:
Սկզբնական կազմակերպությունների ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց թիվ 1, 2, 3 սկզբնական կազմակերպությունների 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար: