Լուրեր
ԿԱՅԱՑԱՎ ՀՀԿ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
14.01.2016
14.01.2016 թ. տեղի ունեցավ ՀՀԿ Թումանյանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ, մասնակցությամբ շրջխորհրդի անդամների և ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահ Լոռու մարզպետ` Ա.Նալբանդյանի:
ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահ Ա.Նալբանդյանը Ալավերդի քաղաքում անցկացված ընտրության արդյունքում կատարված համայնքապետի փոփոխության հետ կապված նպատակահարմար համարեց ՀՀԿ շրջանային խորհրդի նախագահի ընտրության անցկացումը:
Շրջանային խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Սերգեյի Փարեմուզյանը:
Կարեն Սերգեյի Փարեմուզյանը միաձայն ընտրվեց ՀՀԿ Թումանյանի շրջանային խորհրդի նախագահ: