Լուրեր
Վարչապետն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահին
18.12.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին:
Զրուցակիցները քննարկել են մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում GeoProMining-ի գործունեությանն ու իրականացվող ծրագրերի ընթացքին: