Լուրեր
Պարգեւատրում Ազգային ժողովում
11.12.2015
![](http://www.hhk.am/files/n_pics/12388_s.jpg)
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:
Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով Մկրտիչ Մինասյանի գործունեությունը եւ մեծ ավանդը նորանկախ Հայաստանի կայացման եւ հզորացման գործում, շնորհավորել է նրան եւ մաղթել երկար տարիների կյանք ու բարեկեցություն: