Լուրեր
ԿԸՀ-ն ամփոփեց հանրաքվեի արդյունքները. «այո»՝ 825,622, «ոչ»՝ 421,593
07.12.2015
Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները:
ԿԸՀ անդամները ստորագրեցին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը:
Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է:
Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 միլիոն 330 հազար 954 է:
«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825, 622: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝421,593: