Լուրեր
Սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթանալու հերթը Վայոց ձորի երիտասարդ ՀՀԿ-ականներինն էր
30.11.2015
Նոյեմբերի 28-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀԿ Վայոց ձորի մարզային գրասենյակում անցկացվեց դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Դասընթացին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ:
Դասընթացը վարեցին ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը երիտասարդների հետ խոսեց կուսակցության գործունեության և դրանում երիտասարդների ներգրավվածության ու դերի մասին:
Հաջորդիվ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձ կատարեց վերջին շրջանում ամենաարդիական թեմային` սահմանադրական բարեփոխումների նախագծին` ներկայացնելով վերջինիս հիմնական կետերն ու ուղղությունները, մեկնաբանություններն ու շահարկումները:
Դասընթացի ընթացքում երիտասարդները հյուրերին ուղղեցին նոր նախագծի անհրաժեշտության և որոշակի թյուրընկալումների հետ կապված հարցեր` ստանալով լիարժեք ու սպառիչ պատասխաններ և հարստացնելով իրավական ու հասարակական ոլորտների վերաբերյալ իրենց գիտելիքները: