Լուրեր
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին
20.11.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների:
Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը եւ Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով:
Գալուստ Սահակյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշել է, որ թատրոնն է ազգի մշակութային զարգացածության գրավականը, իսկ տիկնիկային թատրոնը մեր մանուկների, մեր արժեհամակարգի ձեւավորման դպրոցն է: Ըստ ԱԺ նախագահի՝ տիկնիկային թատրոնում են Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ղազարոս Աղայանի եւ այլոց հավերժական ստեղծագործություններն անմահանում՝ հասանելի դառնալով մանուկներին:
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմի անունից եւ Գալուստ Սահակյանին նվիրել Հովհաննես Թումանյանի անունը կրող թատրոնի խորհրդանիշը՝ Անհաղթ աքլորի արձանիկը:
20.11.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով: