Լուրեր

Հանդիպում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

17.11.2015

 ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների , ասոցիացիայի նախագահ Ջ. Հասրաթյանի, ինչպես նաև ՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առիթը` Համալսարանական կանանց ասոցիացիայի 20-ամյա հոբելյանին ընդառաջ կատարած գործունեության ամփոփումն էր:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահը` Ջեմմա Հասրաթյանը ներկայացրեց կազմակերպության 20-ամյա անցած ուղին, կատարած աշխատանքները, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի և համագործակցության համար, ինչպես նաև՝ Հ. Նաղդալյանին հանձնեց ասոցիացիայի համաժողովի առաջարկները՝ ուղղված Հայաստանում հասարակական և քաղաքական կյանքում որոշումների ընդունման մակարդակում կանանց մասնակցության ընդլայնմանը:
Շնորհավորելով ներկաներին՝ Հերմինե Նաղդալյանը ընդգծեց այն լրջագույն ներդրումը և բացառիկ դերակատարությունը , որն ունեցել է Համալսարանական կանանց ասոցիացիան մեր հանրային կյանքում՝ շեշտադրելով կազմակերպության կառույցների և առանձին անդամների կատարած կարևոր և բարձր պրոֆեսիոնալ աշխատանքները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անցկացնել հանդիպում՝ նվիրված Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 20-ամյակին:
Հանդիպման ժամանակ Հ. Նաղդալյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրության նախագծի փոփոխությունները, որի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում:

← Վերադառնալ ցուցակին