Լուրեր

ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ շարքերը համալրվեցին ևս 40 երիտասարդով

04.11.2015

 Նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամագրված երիտասարդների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունը: Կուսակցական անդամատոմսեր ստացան շուրջ 40 երիտասարդներ, ովքեր Շիրակի մարզի տարբեր համայնքներից էին:

Անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը, ով, շնորհավորելով երիտասարդներին, խոսեց կուսակցության գաղափարախոսության ու գործունեության և նորանդամ երիտասարդների հետ հետագա արդյունավետ աշխատանքի հետ կապված սպասելիքների մասին: ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհրդի նախագահն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև սահմանադրական բարեփոխումների նախագծին, տվեց երիտասարդներին հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Միջոցառմանը ներկա էին նաև <<Գյումրի-3>> շրջանային կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովը և ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահի տեղակալներ Սամվել Բադեյանը և Նարեկ Միրզոյանը: Վերջիններս երիտասարդներին ծանոթացրին ՀՀԿ ԵԿ և մասնավորապես ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ կողմից իրականացված ու առաջիկայում անցկացվելիք ծրագրերին և հորդորեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանց: Նրանք նաև կոչ արեցին երիտասարդներին պարբերաբար ավելացնել և թարմացնել իրենց գիտելիքների բազան` հիմք դնելով խոստումնալից ապագայի կերտման համար:

← Վերադառնալ ցուցակին