Լուրեր

Վարչապետն ընդունել է ՌԴ Արխանգելսկի և Յարոսլավի նահանգապետերին

03.11.2015

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովին և Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ծավալված միջտարածաշրջանային համագործակցությունը, կարևորել դրա ակտիվացումն ու խորացումը: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել և նպաստել ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային կապերի զարգացմանը:
ՌԴ Արխանգելսկի և Յարոսլավի նահանգապետերը նշել են, որ հետաքրքրված են միջտարածաշրջանային մակարդակով՝ ՀՀ մարզերի հետ գործակցության զարգացմամբ և իրենց հերթին պատրաստակամություն հայտնել՝ մասնակցել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի նախաձեռնմանը և իրականացմանը: Նահանգապետերը բարձր են գնահատել հայկական սփյուռքի դերը հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների ամրապնդման գործում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ մարզերի և ՌԴ նահանգների միջև առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային կապերի աշխուժացմանը և սերտացմանը, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին