Լուրեր

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐՈՒՄ

26.10.2015

Ս/թ հոկտեմբերի 24-ին ,,Հայաստանՙՙ մարզական կազմակերպության սեղանի թենիսի մարզասրահում անցկացվեց ՀՀԿ 13-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային-անհատական առաջնությունը:
Միջոցառմանը մասնակցության ունեցան կուսակցության Երևանի – 8, (Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր) Մարզերի (Կոտայք, Շիրակ, Լոռի, Արմավիր, Վայոց-Ձոր, Տավուշ, Գեղարքունիք) տարածքային կազմակերպությունների թիմերը:
Սպորտային լարված և անզիջում պայքարում թիմային առաջնության հաղթողի գավաթը շահեց ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության թիմը: Մրցանակային 2-րդ տեղը գրավեց ՀՀԿ Կենտրոնի, իսկ 3-րդ տեղը Աջափնյակի տարածքային կազմակերպությունների թիմերը:
Տղամարդկանց և կանանց անհատական առաջնությունները անցկացվեցին 2 խմբերով, 1-ին խմբում իրար հետ մրցում էին բարձր մարզական որակավորում ունեցող կուսակցության անդամները, իսկ 2-րդ խմբերում՝ սիրողական կարգավիճակի մասնակիցները:
Տղամարդկանց 1-ին խմբի անհատական առաջնությունում հաղթող ճանաչվեց ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Դիարյանը:
Կանանց 1-ին խմբում իր հավասարը չունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության թիմի անդամ՝ Հասմիկ Մաթևոսյանը:
Տղամարդկանց 2-րդ խմբի (սիրողական կարագավիճակի թենիսիստների) մրցապայքարում 1-ին տեղ գրավեց ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության թիմի անդամ՝ Վահան Մամիկոնյանը:
Կանանց 2-րդ խմբում 1-ին տեղ գրավեց ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության թիմի անդամ՝ Անահիտ Կռմզյանը:
Բոլոր 4 խմբերում անհատական առաջնության 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրավող մասնակիցները պարգևատրվեցին համապատասխան մեդալներով և հուշանվերներով: Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունենալու համար հուշանվերներով պարգևատրվեցին նաև տարեց կին և տղամարդ մասնակիցները: 

← Վերադառնալ ցուցակին