Լուրեր

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ քարոզչական շտաբի նիստը

24.10.2015

Այսօր` Հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ քարոզչական շտաբի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ քարոզչական շտաբի պետ` Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվեցին կազմակերպչական հարցեր, այդ թվում` նշանակվեցին շտաբի պետի տեղակալներ, ոլորտային համակարգողներ և այլ պատասխանատուներ: Նիստում նախանշվեց ՀՀԿ քարեզչական շտաբի և ՀՀ տարածքում կազմակերպվելիք ՀՀԿ քարոզչական շտաբերի հետագա անելիքները:

← Վերադառնալ ցուցակին