Լուրեր
Կառավարությունում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացումներին վերաբերող հարցեր
20.10.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից: Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման և նպատակային միջոցառումների շնորհիվ: Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը և ակնկալվող արդյունքները:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարություն: