Լուրեր
ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ում ընթանում են Սահմանադրական բարեփոխումների քննարկումները
16.10.2015
14.10.2015թ.-ին կայացել են ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության թիվ 3, 8, 4 և 15 սկզբնական կազմակերպությունների ժողովները՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ու իրազեկման օրակարգով:
Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ինչպես նաև շրջանային կազմակերպությունում հաշվառված, Սահմանադրական փոփոխությունների հարցով գործող հանձնախմբի իրավաբան անդամները կուսակցականներին ներկայացրել են Սահմանադրության փոփոխված դրույթները, ինչպես նաև քննարկել և բավարար պատասխաններ են տվել բարեփոխումնների շրջանակներում կուսակցականների հնչեցրած հարցերին: