Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպանին

14.10.2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Այս համատեքստում պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի դերը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների նկատմամբ:

ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կայուն առաջընթացը, երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ ապագայում եւս այն կլինի շարունակական:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին