Լուրեր

ՀՀԿ Կանանց խորհուրդը մեծարեց Շիրակի մարզի վաստակաշատ մանկավարժներին

09.10.2015

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կարևորելով ուսուցչի դերը« ավանդաբար նշում է Ուսուցչի մասնագիտական օրը: Այս տարի ևս ՀՀԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ, մեծարվեցին Շիրակի մարզի հանգստի անցած վաստակաշատ մանկավարժները: ՀՀԿ Կանանց խորհրդի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին այցելեցին ավելի քան 40 մանկավարժի՝ նրանց փոխանցելով կուսակցության ղեկավարերի շնորհավորանքներն ու մաղթանքները: Ծաղիկներից ու նվերներից առավել, տարեց մանկավարժներին հուզել էր վերաբեմունքը: Անակնկալ այցերը, ջերմ ընդունելության էին վերածվում: Օգտվելով առիթից, վաստակաշատ մանկվաժները պատմում էին իրենց աշակերտների ու աշխատաքնային տարիների մասին: Սա նաև լավագույն առիթն էր շատերի համար` պարզապես զրուցելու և իրենց աշակերտների հաջողությունների համար պարծենալու: «Անուրանալի է ուսուցչի ավանդը սերունդների դաստիարակության գործում, նրանք արժանի են մեծարանքի յուրաքանչյուր օր: Շատ տեղին ակցիա էր: Նրանք բոլորը իրենց կյանքի մեծ մասը նվիրել են դպրոցին, իսկ այսօր՝ այս ակցիայի շնորհվ, զգացին, որ իրենք մոռացված չեն,իրենց հիշում են, իրենց անցած գործունեությունը գնահատող կա»,- նշեց ՀՀԿ Կանանց խորհրդի Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Լոյլա Խաչատրյանը:Այն, որ իրենց հիշում են ու իրենք դեռ գնահատված են՝ հուզել էր բոլորին և՛ Քարաբերդի միջնակարգ դպրոցում երկար տարիներ «Հայոց լեզու և գրականություն» դասավանած 78-ամյա Ռադիկ Հովակիմյանին, և՛ Աշոցքի միջնակարգ դպրոցի նախկին դասվար 77-ամյա Լյուսիա Անտոնյանին, և’ Գյումրու թիվ 40 դպրոցի նախկին փոխտնօրեն 66-ամյա Անժիկ Վալեսյանին ու մյուսներին՝ մարզի տարբեր տարածաշրջաններից, տարբեր դպրոցներից:ՀՀԿ Կանանց խորհրդի Շիրակի մարզային մասնաճյուղի անդամները եղան մարզի բոլոր տարածաշրջաններում:

← Վերադառնալ ցուցակին