Լուրեր

Պարգեւատրում Ազգային ժողովում

30.09.2015

 Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու եւ անդամ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրերով:

Պատվոգրերը հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ բարձր գնահատելով խորհրդարանականների գործունեությունը միջազգային հարթակներում՝ շնորհավորել է պարգեւատրվածներին:

← Վերադառնալ ցուցակին