Լուրեր
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ երիտասարդ խորհրդարանականների համար
27.09.2015
Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-27-ը Ծաղկաձորում անցակցվեցին վերապատրաստման դասընթացներ երիտասարդ խորհրդարանականների համար:
Դասընթացների նպատակն էր ապահովել ՀՀ Ազգային ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության կադրային ներուժի կրթման շարունակականությունն ու մրցունակությունը:
Երեք օր շարունակ երիտասարդ խորհրդարանականների հետ իրենց փորձով կիսվեցին նրանց ավագ գործընկերները` ՀՀ ԱԺ <<Հանրապետական>> խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Մարգարիտ Եսայանը:
Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան հարստացնել իրենց գիտելիքները լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունների, Երիտասարդական խորհրդարանի զարգացման միտումների և մի շարք այլ կիրառական հարցերի վերաբերյալ:
Ծրագրում ներառված էր նաև քաղաքական օրակարգի հիմնական կետի` ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին դասընթաց-քննարկում: Դասընթացների եզրափակիչ օրվա ընթացքում Խորհրդարանում կուսակցական աշխատանքների համակարգման իր փորձով կիսվեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ծրագրի փակման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: