Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է Կամո Հովհաննիսյանին
23.09.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 23-ին ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
Շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ղեկավարելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մեծապես նպաստել է մշակութային կյանքի աշխուժացմանը, իսկ որպես մանկավարժ՝ երկար տարիներ իր փորձն է փոխանցել սերունդներին, ովքեր միջազգային մրցույթներից մշտապես վերադարձել են բարձր պարգեւներով:
Պատահական չէ, որ այսօր Կամո Հովհաննիսյանը Երեւանի ավագանու անդամ է եւ շարունակում է ակտիվորեն մասնակցել իր երկրի հասարակական եւ մշակութային կյանքին»: