Լուրեր

Պարգեւներ ՀՀ Անկախության տոնի առթիվ

19.09.2015

 Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Անկախության տոնին ընդառաջ պարգեւներ է հանձնել ԱԺ աշխատակազմի մի խումբ աշխատակիցների: Անկախության օրը մեր երկրի տոնացույցում ամենանվիրականն է ու պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը հենց այդ օրն է արժեւորում իր անցած ճանապարհը, պետականաշինության գործում ունեցած ներդրումը: Խորհրդանշական այդ օրը լավ առիթ է նաեւ գնահատելու մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ ապահովվում է խորհրդարանի բնականոն աշխատանքը: Պարգեւատրվել են ամենատարբեր ոլորտների աշխատակիցներ՝ ավագից մինչեւ կրտսեր: Մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից, իր գործի նվիրյալն է: Խորհրդարանի ղեկավարն այս բնութագրմամբ է բնորոշել օրվա տերերին եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել խորհրդարանի մի խումբ աշխատակիցների:

← Վերադառնալ ցուցակին