Լուրեր
Գիտելիքի օրվա առթիվ Գալուստ Սահակյանն այցելել է համար 89 հիմնական դպրոց
01.09.2015
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Երեւանի Դանիել Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոց:
Աշակերտներն ու ուսուցիչները մեծ հուզմունքով եւ հանդիսավորությամբ են դիմավորել ԱԺ նախագահին: Տոնական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով եւ երաժշտական կատարումներով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այսօր իր համար կրկնակի տոն է, քանի որ վերադարձել է իր հարազատ դպրոց, որը 40-ական թվականներին հիմնադրել է ԱԺ նախագահի հայրը` Գրիգոր Սահակյանը:
Դպրոցը համարելով սերունդների կրթության եւ դաստիարակության կարեւորագույն ինստիտուտ՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է այդ ոլորտում առաջիկա անելիքներին:
ԱԺ նախագահը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների հետ, վերհիշել դպրոցական իր հետաքրքիր տարիները:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցին նվիրել է գեղարվեստական գրքերի մի ամբողջ գրադարան: