Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

26.08.2015

 Նախագահի նստավայրում այսօր սկսվել են սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների: Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ Ազգային ժողովում ակտիվ և համակողմանի քննարկումների կարևորության մասին:

← Վերադառնալ ցուցակին